15 Jan
15Jan

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին վանքը կառուցվել է 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ 301 թվականին՝ Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, ամբողջ երկրի տարածքում սկսում են վանքեր և եկեղեցիներ կառուցվել։ Գրիգոր Լուսավորչի կողմից Սևանա կղզում կառուցված Սբ. Հարություն և Սբ. Կարապետ վանքերը քրիստոնեական առաջին կառույցներից են Հայաստանում: Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անվան տակ։ Վանքերից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին: Ըստ լեգենդի՝ Մաշտոց Եղվարդեցի անունով մի վանական, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր, որը հետագայում կաթողիկոս է ձեռնադրվել, երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով վանք կառուցել Սևանա լճի կղզու վրա: Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, որը խոստանում  է երեսուն եկեղեցի կառուցել՝ ի հիշատակ  իր հանգուցյալ ամուսնու: Արքայադուստրը տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին վանքերի կառուցումը:Դժբախտաբար, եկեղեցին սովետական շրջանում ապամոնտաժվել է: Տարածաշրջանում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե և բրոնզե դարերում:Կղզին հայտնի էր նաև որպես միջնադարյան Հայաստանի առավել նշանավոր ամրոցներից մեկը, որտեղ 921 թ. տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Բագրատունու՝  (914-921 թթ.) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը: Ամրոցի պատերի մնացորդները այսօր էլ կարելի է տեսնել թերակղզու արևմտյան կողմից: Ցավոք, 20-րդ դարում Սևանա լճի ջրի մակարդակը իջել է և կղզին վերածվել է թերակղզու: Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է:


Sevanavank is located on Sevan Peninsula. The first monastery of the complex was built in 305 AD by Gregory the Enlightener. Following the adoption of Christianity as a state religion in 301 AD by King Tridates III, churches and monasteries started to sprout across the entire country. The Saint Harutyun and Saint Karapetyan monasteries built by Gregory the Enlightener on the Island of Sevan are among the earliest Christian structures in Armenia. Sevanavank is also known as “Mariamashen’’. The inscription found on one of the churches testifies that the monastic complex was built by Princess Mariam in 874 AD. Legend has it that a hermit named Mashtots Yeghvardetsi, who had been dwelling at Sevanavank for 10 years and who later was ordained to become a catholicos, had a dream where Christ’s 12 apostles come to him and mandate him to build a church named after them on the Island of Sevan. The priest shares his dream with Princess Mariam who promises to build thirty churches in memory of his late husband.  Impressed by the priest’s testimony, the Princess immediately commissions the construction of Saint Arakelots and Saint Astvatsatsin Churches. The latter was unfortunately dismantled in the Soviet times.Excavations in this area have shown that the basin of Lake Sevan has been vastly inhabited in the Neolithic and the Bronze Age. The island used to be one of the most significant fortresses of medieval Armenia, where in 921 AD, the famous battle between Ashot II of Armenia and the Arab army took place. The ruins of its fortifications can be found on the western side of the peninsula. Unfortunately, in the middle of last century, the level of the water of the lake was significantly reduced, turning the island into a peninsula. Today, Sevanavank is one of Armenia’s most visited historical, cultural, and touristic landmarks.


 СеванаванкСеванаванк располагается на полуострове Севан. Первый монастырь данного комплекса был построен в 305 году – по распоряжению Григора Просветителя. Монастырь также известен под названием “Мариамашен”, то есть построенный Мариамом. До IX века монастырь состоял из двух церквей: маленькой церкви Св. Карапет и просторной трёхнефовой церкви (такие церкви напоминают форму креста) Св. Арутюн. По легенде – монах по имени Маштоц Егвардский видит сон, в котором ему являются 12 апостолов и велят построить монастырь на Севанском, тогда ещё, острове. Все это Маштоц рассказывает принцессе Мариам, которая впечатленная рассказом монаха, выстраивает здесь две новых церкви – Святой Аракелоц и Святой Богородицы. Все это констатировано в клинописи в одной из стен монастыря. Постройку последних относят уже к 874 году.           К сожалению, в советское время церковь Святой Богородицы был демонтирован (1931 г.).          

 Остров также известен как крепость, где в 921 году произошло сражение между армянским королем Ашотом Б Багратуни и арабским войском.           

Севанаванк в наши дни является одной из самых известных культурно-исторических и туристических мест в Армении.

Comments
* The email will not be published on the website.