01 Dec
01Dec

Ախթամարի արձանը կառուցվել է ի պատիվ հայտնի բալլադի, որը մշակվել է տարբեր հայ և այլազգի գրողների կողմից, որոնցից ամենահայտնին Թումանյանի մշակումն է։Հայկական հին ավանդազրույցը պատմում է, որ Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին խոսում էին բոլորը: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: ԵՎ նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ պալատ կառուցեն Վանա լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարը սիրահարված է մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա կողմը: Այդ խարույկի լույսը պահապան էր հանդիսանում տղայի համար, որպեսզի նա չմոլորվի լճի մութ ջրերում:Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:Բայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության: Չնայած, որ բալլադը պատմում է մեզ Վանա Լճի մասին, արձանը այնումենայնիվ իր տեղն է գտել Սևանա լճի ափին։ 80 ական թվականներին Թամարի արձանի ձեռքերում կրակ էր վառվում, սակայն մեր օրերում այն փոխարինված է արհեստական լուսավորությամբ։

The statue of Akhtamar was erected in honor of the famous ballad retold by many Armenian and foreign writers. Hovhannes Tumanyan’s narration of the folk tale is perhaps the most renowned of all.It is a folk tale about Tamar, the beautiful daughter of King Artaxias. Stories of her beauty had carried far and wide, and many princes and kings tried to send their emissaries to Artaxias’ court to ask for Tamar’s hand, but she turned down every single one of them.Soon, Artaxias began to fear that one of those rejected princes and kings might stand up against him to kidnap Tamar for marriage. So, he ordered his servants to build a magnificent palace for Tamar on the island in the middle of Lake Van. Little did he know that Tamar was in love with a common peasant boy. Every night, Tamar would light a fire on the shore of the lake that would guide her beloved to her. Seeing the fire, the lad would jump in the water and swim to the island to see Tamar. The fire was his beacon that led his course in the cold and murky waters at night.Once, a powerful storm hit the island and doused the fire. The lad lost his course and didn’t know which way to swim. He began to call for his beloved in panic shouting “Akh! Tamar! Akh! Tamar!” Alas, all he heard back was lifeless silence, so he drowned in the raging waters of the lake never to be found again.Since that day, the island has been called Akhtamar in memory of this sad love story. And even though the ballad talks about Lake Van, the statue was put up on the shore of Lake Sevan. In the 1980s, the burning beacon in Tamar’s hands was real fire. Now, however, it has been replaced with artificial light.


     Статуя Ахтамар была возведена в честь знаменитой баллады, которая была переработана различными армянскими и иностранными писателями, среди которых самым известным является переработка Туманяна.           Согласно древнему армянскому преданию - у царя Арташеса была прекрасная дочь по имени Тамар, о красоте которой говорили все. Князья и цари отправляли своих сватов во дворец Арташеса, чтобы попросить ее руки, но принцесса всех отвергала.           Арташес начал опасаться, что какой-нибудь из отвергнутых князей или царей может выступить против него войной, чтобы похитить Тамар. Поэтому он приказал построить для нее роскошный дворец на острове посреди озера Ван. Однако Арташес не знал, что Тамар влюблена в простого юношу. Каждый вечер Тамар разводила огонь на берегу озера, и, увидев свет этого костра, юноша бросался в воды Вана и плыл в сторону своей любимой. Этот свет служил ему ориентиром, чтобы не заблудиться в темных водах озера.           Однажды над озером разразилась буря, и костер погас. Юноша не знал, в какую сторону плыть, и начал звать свою возлюбленную:
      “Ах, Тамар, ах, Тамар …,но ответа не последовало, и он утонул в суровых волнах Вана.С тех пор остров в озере Ван стал называться Ахтамар в память об этой печальной истории любви. Несмотря на то, что баллада рассказывает об озере Ван, статуя, тем не менее, нашла свое место на берегу озера Севан. В 80-х годах в руках Тамар горел огонь, однако в наше время он заменен искусственным освещением.

Comments
* The email will not be published on the website.