Սևանա լճի ափին գտնվող այս հյուրանոցը, կառուցված խորհրդային ժամանակաշրջանում, առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական դիզայնով, որն իր հմայքով մինչ օրս գրավում է աշխարհի տարբեր ծայրերից այցելող զբոսաշրջիկներին։Գրողների միության Սևանի հանգստյան տունը, կառուցված բետոնից, բաղկացած է երկու առանձին կառույցներից՝ բնակելի մասնաշենքից և դահլիճի շենքից, որոնք կառուցվել են խորհրդային տարբեր տարիներին։Բնակելի մասնաշենքի նախագիծը մշակել են ճարտարապետներ Գևորգ Քոչարը և Միքայել Մազմանյանը։ Բնակելի շենքի առաջին նախնական գծագրերը թվագրվում են 1932 թվականին, իսկ արխիվային լուսանկարներն ու նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ շինարարությունն ավարտվել է 1935 թվականին։1963 թվականին Քոչարին հանձնարարվեց մշակել Սևանի հանգստյան տան վերակառուցման և ընդլայնման նախագիծ։ Վերակառուցման ծրագրի շրջանակներում Քոչարը բնակելի մասնաշենքին ավելացրեց լրացուցիչ հարկ, ստեղծելով նոր ընդարձակ տեռաս, որը տրամաբանական շարունակությունն էր շենքի նախնական նախագծի գաղափարի։
The Guesthouse of the Writers’ Union of Armenia is located on the shores of Lake Sevan and was built during the Soviet era. It stands out with its unique architectural design that continues to captivate tourists from around the world with its charm.The guest house, made from concrete, consists of two separate buildings: the residential building and the ceremony hall – each built at different times during the Soviet period.The design of the residential building was developed by architects Gevorg Kochar and Mikhail Mazmanyan. The initial blueprints of the residential building date back to 1932, and archival photos and materials suggest that its construction was completed in 1935.In 1963, Kochar was assigned the task to develop a project for the reconstruction and expansion of the Sevan Rest House. As part of the reconstruction, Kochar added an additional floor to the residential building, creating new expansive terraces that became the logical continuation of the original design concept of the structure.
Севанский дом отдыха союза писателейРасположенный на берегу озера Севан, этот отель, построенный в советское время, отличается уникальным архитектурным дизайном, который продолжает очаровывать туристов со всего мира даже в наши дни.Севанский дом отдыха союза писателей, построенный из бетона, состоит из двух отдельных зданий - жилого корпуса и здания зала - оба возведены в разное время советской эпохи.Проект жилого корпуса разработали архитекторы Геворг Кочар и Микаел Мазманян. Первые чертежи жилого корпуса датируются 1932 годом, а архивные фотографии и материалы позволяют предположить, что строительство было завершено в 1935 году.В 1963 году Кочару было поручено разработать проект реконструкции и расширения Севанского курорта. В рамках проекта реконструкции Кочар добавил к жилому корпусу дополнительный этаж, образовав новую широкую террасу, ставшую логическим продолжением концепции первоначального проекта.