13 Dec
13Dec

Մուրացանը՝ նույն ինքը Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, հայ գրող է, որ հայտնի է իր «Գևորգ Մարզպետունի‎», «‎Առաքյալը», և այլ ստեղծագործություններով։ 1955 թվականին Մուրացանի 100 ամյակի կապակցությամբ որոշում կայացվեց կանգնացնել մեծանուն վիպասանի հուշարձանը Ծովագյուղում (գյուղը նախկինում կոչվել է Չիբուխլու)։ Քանդակագործ Գ․ Բադալյանը մի ամբողջական քարի գոգավորության մեջ կերտեց Մուրացանի կիսանդրին, որը դրվեց գեղեցիկ պատվանդանի վրա։Ինչպես ասվում է հին ամսագրերից մեկում՝ նույն թվականի սեպտեմբերի 25-ին Մուրացանի արձանի բացման առթիվ Ծովագյուղում հավաքվել էին տեղի շրջակենտրոնից և այլ գյուղերից բազմաթիվ գրողներ, արվեստագետներ և որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիսավոր մասն ավարտելուց հետո, Հայաստանի Կոմպարտիայի Սևանի շրջկոմի քարտուղար Կ․ Մանուկյանը կտրեց պատվանդանը շրջապատող ժապավենը և արձանը հայտարարվեց բացված։ Գյուղի դպրոցականները բազմաթիվ ծաղիկներ դրեցին Մուրացանի նորաբաց արձանի մոտ։ 50 տարի անց այն դեռ չի կորցրել իր գրավչությունը, և նույնքան գեղեցիկ և խոշոր միջոցառում է անցկացվել Ծովագյուղում նաև Մուրացանի 150 ամյակին նվիրված։ Մուրացանին նվիրված կիսանդրի կա նաև Երևանում։ 


Muratsan Monument in Tsovagyugh  


Muratsan, whose real name was Grigor Ter-Hovhannisyan, is an Armenian writer known for his works such as "Gevorg Marzpetuni" and "The Apostle", among others.  In 1955, to mark the 100th anniversary of Muratsan's birth, a decision was made to erect a monument to the prominent novelist in Tsovagyugh (previously known as Chibukhlu). Sculptor G. Badalyan carved Muratsan’s bust into a single piece of stone, which was then placed on an elegant pedestal. As noted in an old magazine, on September 25 of the same year, numerous writers, artists, and representatives of various organizations gathered in Tsovagyugh from the local district center and neighboring villages for the unveiling ceremony of Muratsan’s statue. After the formalities, the Sevan Regional Committee Secretary of the Armenian Communist Party, K. Manukyan, cut the ribbon around the pedestal, officially unveiling the monument. Schoolchildren from the village laid many flowers at the base of the newly inaugurated statue.Fifty years later, the monument still retains its charm, and Tsovagyugh hosted another grand event dedicated to Muratsan’s 150th anniversary. A bust of Muratsan can also be found in Yerevan.  


 Памятник Мурацана – Цовагюх

Григор Тер-Ованнисян - армянский писатель, знаменитый такими произведениями, как: “Геворг Марзпетуни”, ”Апостол” и другими, более узнаваем под литературным псевдонимом Мурацан. К столетию писателя в 1955 году было принято решение воздвигнуть его памятник в селе Цовагюх, ранее - Чибухлу. Архитектор Г. Бадалян воссоздал бюст Мурацана из цельного куска камня, который был размещён на величественном пьедестале. Как упоминается в одном из старых ежемесячников: “25 сентября того же года, в честь торжественного открытия памятника Мурацана, в Цовагюхе собралось множество писателей, искуствоведов и представителей некоторых компаний из окружностей села и других сёл. После завершения торжества, секретарь Севанского окружного комитета Компартии Армении К. Манукян срезал, окружающую пьедестал, ленту и памятник был официально открыт. Ученики сельской школы поставили множество цветов перед памятником.”

Comments
* The email will not be published on the website.